#Corner. 100 օր մինչեւ Եվրոպայի Մ-19 առաջնության մեկնարկը Երեւանում, Սլավոլյուբ Մուսլինը՝ Հայաստանում

09:09   6 ապրիլի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 25-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Երեւանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա) տրվեց Երեւանում ամռանը կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը։ Արարողությանը մասնակցեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

#Corner-ը ներկա է եղել միջոցառմանը եւ ծանոթացել երեւանցիների սպասումներին եւ տրամադրությանն այս նշանակալի ֆուտբոլային իրադարձությունից առաջ։

Սամվել Սուքիասյանը զրուցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ, որը պատմել է վնասվածքից հետո իր վերականգնողական փուլի ընթացքի եւ խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին։

Տեղի են ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումներն ու Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղերը։

#Corner-ը ներկայացնում է հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտասահմանում։

Սերբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն այցելել է Երեւան, ներկա եղել «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» գավաթային հանդիպմանը։ Կային ենթադրություններ, որ Մուսլինը բանակցում է Հայաստանի հավաքականը գլխավորելու շուրջ, սակայն Արթուր Վանեցյանը հերքեց դա։

Վերջում էլ զավեշտալի տեսանյութեր արտասահմանից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.