Վանեցյանի եւ Մարությանի մասնակցությամբ տրվեց Եվրո-2019-ի 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը (ֆոտո)

19:01   5 ապրիլի, 2019

Երեւանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա, 8) տեղադրված ժամացույցը սկսեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկին մնացած 100 օրվա հետհաշվարկը։ Արարողությանը մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։