Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի լավագույն տրանսֆերների տասնյակում

18:12   4 ապրիլի, 2019

«Կայսար» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի Պրեմյեր լիգայի ձմեռային տրանսֆերների լավագույն տասնյակում Sports.kz-ի վարկածով։

«Մակեդոնական «Վարդարում» անցկացրած 54 խաղում 20 գոլը շատ բան է ասում։ «Կայսարի» միակ նորմալ ձեռքբերումն է այս ձմռանը։ Բարսեղյանն արդեն հասցրել է ապացուցել իր բարձր կարգը՝ դառնալով թիմի գլխավոր հարձակողական ուժը»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ 25-ամյա Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից հանդես էր գալիս «Վարդարում», որի կազմը 2018-ի վերջնամասում լքել էր սեփական նախաձեռնությամբ: Դրանից հետո նա վերադարձել էր Հայաստան եւ մարզվել իր նախկին ակումբ «Գանձասար-Կապանի» հետ մինչեւ տրանսֆերը:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Կայսարը» զբաղեցրել է 5-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։