«Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը (տեսանյութ)

00:38   3 ապրիլի, 2019

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից»։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաշիվը բացեց 13-րդ րոպեին շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի գոլի շնորհիվ։ Սակայն արդեն 25-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը։

57-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց անգլիացի պաշտպան Էշլի Յանգը։ 77-րդ րոպեին էլ սեփական դարպասը գրավեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 խաղից հետո 61 միավորով մնաց 5-րդ տեղում։ 31 հանդիպում անցակացրած «Չելսին» ունի, 60, «Տոտենհեմը»՝ 61, «Արսենալը»՝ 63 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 25, Կրիս Սմոլինգ, 77, ինքնագոլ - Սքոթ Մաքթոմինայ, 13

Հեռացում՝ Էշլի Յանգ («Մանչեսթեր Յունայթեդ»), 57, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։