Ռուսաստանում չեն մոռացել Օզբիլիսի շքեղ գոլը «Սպարտակի» դեմ խաղում

11:30   3 ապրիլի, 2019

Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմյեր լիգայի թվիթերյանը էջը հիշեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի շքեղ գոլը, որը գրանցվել է վեց տարի առաջ։ Հայ ֆուտբոլիստը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում անհավանական հարվածով գրավեց «Սպարտակի» դարպասը։ Օզբիլիսը ներկայացնում էր «Կրասնոդարը»։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս հոլանդական «Վիլեմ Երկրորդում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։