Ունաի Էմերին գոհ է Հենրիխ Մխիթարյանից

09:20   3 ապրիլի, 2019

«Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղից հետո Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր խաղացող։ «Նյուքասլի» դեմ խաղում ինձ պետք էր Մխիթարյանի 10 րոպե խաղը։ Նա գերազանց կատարեց խնդիրը։

Հաջող խաղացին նաեւ փոխարինման դուրս եկած Էլ Նենին եւ Օբամեյանգը։ Մենք ստեղծում ենք հաղթողի հոգեբանություն ունեցող թիմ»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» «Նյուքասլին» հաղթել է 2։0 հաշվով, Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։