18:07 2 ապրիլի, 2019ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ոչ ֆեդերացիայի պատվավոր նախագահի, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնին: Եվ ոչ էլ նախագահի պաշտոնն է մտադիր զբաղեցնել: Երեւանի ԵԿՄ շենքում կազմակերպված ժողովը զուտ բարի կամքի դրսեւորում էր Սասուն Միքայելյանի կողմից: Նա ցանկանում էր օգնել, հարթել այս իրավիճակը, ինչի համար նրանից շատ շնորհակալ ենք: Այս հարցը հնչել է նաեւ ԱԺ նիստերից մեկում, որտեղ նա հայտարարել է, որ որեւէ կապ չունի ֆեդերացիայի հետ եւ մտադիր չէ առաջադրվել ոչ ֆեդերացիայի նախագահի եւ ոչ էլ պատվավոր նախագահի պաշտոնում: Մենք ունենք մեր նախագահի թեկնածուն՝ նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Իսկ թե ով կլինի պատվավոր նախագահը, դա ժամանակի հարց է»,- ասաց Վարդան Ղահրամանյանը:
Երեւանի «Միկա» մարզահամալիրում ապրիլի 2-ին անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Չեմպիոն դարձան Լեւոն Գասպարյանը (56կգ), Արտակ Հովհաննիսյանը (58կգ), Ռոման Հայրապետով (63կգ), Սարգիս Սարգսյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսով (74 կգ), Հայկ Խաչատրյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) եւ Անդրանիկ Եդիգարյանը (+87 կգ): Մասնակցում էր 41 մարզիկ Հայաստանից եւ Արցախից:
Հիշեցնենք, որ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը պետք է կայանար մարտի 16-ին, սակայն Ֆեդերացիայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով Հայաստանի առաջնությունը բոյկոտել էին տարբեր ակումբների մարզիկներ:


Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.