«Դովեղը» Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել

19:12   2 ապրիլի, 2019

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ապրիլի 2-ին Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին ներկայացրած գրության մեջ ասվում է․

«Հարգարժան պարոն Մելիքբեկյան,

այս գրությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն ցանկություն, նպատակ և հնարավորություն ունի մասնակցել ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը։

Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր ևս մեկ ցանկություն՝ թույլտվություն ստանալու դեպքում մեր թիմը տնային խաղերը կանցկացնի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում։

Դիմումի հետ մենք ներկայացրել են նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ ակումբի Կանոնադրությունը։

Մենք ուզում ենք հայտնել նաև, որ «Դովեղ» ակումբը առնվազն մեկ թիմ կունենա ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ․ մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում (մինչև 17 տարեկաններ) և մեկ թիմ՝ Բ ենթախմբում»։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ

2 ապրիլի, 2019թ․



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.