Mirror․ Հենրիխ Մխիթարյանի հետագա կարիերայի 5 տարբերակ

18:46   1 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի ապագան Լոնդոնի «Արսենալում» հարցականի տակ է։ Բրիտանական Mirror-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ավագի հետագա կարիերայի հինգ տարբերակ։

30-ամյա կիսապաշտպանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա» կամ տեղափոխվել Լիվերպուլի «Էվերտոն»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ ակումբներ Չինաստանից, Ճապոնիայից եւ Թուրքիայից։

Ավելի վաղ, բրիտանական մամուլը գրել էր, որ «Արսենալը» ամառային տրանսֆերային բյուջեն մեծացնելու նպատակով կարող է ընդունել գրավիչ առաջարկներ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ։ Հայ ֆուտբոլիստի հեռանալը նաեւ զգալիորեն կթեթեւացնի լոնդոնյան ակումբի աշխատավարձի բեռը։ Նա ստանում է շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։