Ինքնագոլը «Լիվերպուլին» հաղթանակ պարգեւեց «Տոտենհեմի» դեմ խաղում (տեսանյութ)

21:23   31 մարտի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: 70-րդ րոպեին «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան հավասարեցրեց հաշիվը, սակայն վերջնամասում դաշտի տերերը հաղթանակ կորզեցին: 90-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 79 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», վերադարձավ առաջին տեղ: «Տոտենհեմն» ունի 61 միավոր եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:1

Ռոբերտո Ֆիրմինո, 16, Տոբի Ալդերվեյրելդ, 90 (ինքնագոլ) – Լուկաս Մոուրա, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։