Մեսիի հաղթական դուբլը կատալոնական դերբիում (տեսանյութ)

21:33   30 մարտի, 2019

Իսպանական Պրիմերայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում ընդունեց «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 31-ի եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

31-ամյա Մեսին 334-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնությունում եւ կրկնեց պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: 37-ամյա իսպանացին ռեկորդը գրանցել էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում խաղացել է 1998-2015 թվականներին:

Առաջատար «Բարսելոնան» հավաքեց 69 միավոր եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էսպանյոլը» 34 միավորով 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 2:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 71, 89

«Խետաֆե» - «Լեգանես»՝ 0:2 (տեսանյութ)

Միչել Սանտոս, 49, Խուանֆրան, 83

չիրացված 11 մետրանոց՝ Գուիդո Կարիլյո, 18 («Լեգանես»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։