ՀՖՖ–ն հաստատեց, որ «Արարատի» ֆուտբոլիստը բողոք է ներկայացրել Աբրահամ Խաշմանյանի դեմ

18:09   29 մարտի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն բողոք է ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի դեմ։ Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

«Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ»:

Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամ Խաշմանյանը հերքել էր, թե ծեծել է ֆուտբոլիստին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։