22:12 28 մարտի, 2019Եղել է գողություն, ես էլ կոպիտ զգուշացում եմ տվել, քանի որ այս ակումբում ամեն ինչի պատասխանատուն ես եմ, ասել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով թիմի 22-ամյա հարավաֆրիկացի հարձակվող Զվանե Մպումելելոյի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆուտբոլիստը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Աբրահամ Խաշմանյանին մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ։
«Չի կարելի կեղծ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Պետք է տարբերել՝ ով ով է, ով, ինչ է արել հայկական ֆուտբոլի համար, ով ինչ է անում, Խաշմանյանն ով է, մի հատ «բոմժն» ով է... Համացանցը ողողել են այս լուրով՝ «սկանդալ» վերնագրելով: Խաշմանյանը մի քիչ հանրային մարդ է: Մարդկանց էլ պետք է, որ մի քիչ «ռեկլամ» լինեն: Հիմա իմ անունը հոլովելով «ռեկլամ» են լինում: Այս իրավիճակը նորմալ է, բնական է:
Տեղյակ եմ, որ նա դիմել է ֆեդերացիա: Բայց եթե մարդ մի տեղ դիմում է, պետք է ունենա իրական փաստեր: Վաղը գնալու եմ ֆեդերացիա, բոլոր հարցերը կլուծենք: Որեւէ խնդիր չեմ տեսնում այս խնդրում: Այդ ֆուտբոլիստը գող է, սրիկա, ծույլ, անտեր բոմժ, չի սիրում աշխատել: Նա մարզահագուստ է գողացել, ես իմացել եմ եւ իրան ասել՝ եթե չվերադարձնես, մենք կդիմենք ոստիկանություն:
Նա իր նման մի քանիսի հետ զգացել է, որ խնդիրներ կարող է ծագեն, գնացել, դիմել են ֆեդերացիա: Սպորտային արարքի հետ ոչ մի կապ չունի: Եղել է գողություն, ես էլ կոպիտ զգուշացում եմ տվել, քանի որ այս ակումբում ամեն ինչի պատասխանատուն ես եմ:
Ծեծ չի եղել: Նա ով է, որ ես նրա վրա ձեռք բարձրացնեմ: Նույնիսկ անունը չգիտեմ՝ ինչ է: Բոմժի նման բերել, գցել են ակումբ, հաց ենք տալիս, հեսա մեկ ամսից ուղարկելու ենք, գնա: Խաշմանյանը կյանքում ոչ մեկի վրա ձեռք չի բարձրացնում, որովհետեւ ունի լեզու: Կարող է լեզվով շատ հանգիստ բացատրի, հասկացնի եւ այլն եւ այլն...
Իմ ձեռքի տակով 100-200 լեգեոներ են անցել ու բոլորի հետ էլ լավ ու ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Այս քայլով ֆուտբոլիստը փորձում է իր կյանքը երկարացնել ակումբում, բայց չի ստացվելու: Հենց վաղը խզելու եմ պայմանագիրը եւ նրան հետ ուղարկեմ»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.