Պրեմյեր լիգան ռեկորդային եկամուտ կունենա հեռարձակման իրավունքի վաճառքից

16:08   28 մարտի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգան առաջիկայում նոր պայմանագիր կկնքի արտերկրում խաղերի հեռարձակման իրավունքի վերաբերյալ:

The Telegraph-ի համաձայն՝ գործարքը կավելանա 25 տոկոսով եւ կկազմի ռեկորդային 4.73 միլիարդ եվրո: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը:

Պատմության մեջ առաջին անգամ Պրեմյեր լիգայի առաջատարները հեռարձակման իրավունքի վաճառքից կստանան ավելի շատ գումար, քան հետնապահները: Սպասվում է, որ տարբերությունը կկազմի 87,5 տոկոս: Անգլիայի չեմպիոնը կստանա լրացուցիչ 29 տոկոս:  

Այժմ Պրեմյեր լիգայի յուրաքանչյուր ակումբ տարեկան 47.5 միլիոն եվրո է ստանում արտերկրում խաղերի հեռարձակման իրավունքի վաճառքից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։