10 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն է խփել Հայաստանի հավաքականում

12:18   28 մարտի, 2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի մարտի 28-ին: Դա տեղի է ունեցել Էստոնիայի հավաքականի դեմ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված հանդիպման 33-րդ րոպեին Մխիթարյանը բացել էր հաշիվը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում կայացած Պանամայի դեմ ընկերական խաղում (1:1): Մինչեւ օրս նա ազգային թիմում անցկացրել է 82 խաղ եւ դարձել 27 գոլի հեղինակ: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։