Եվրո-2020. Հայաստան - Ֆինլանդիա խաղին ներկա են եղել 12900 երկրպագուներ

15:42   27 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղին ներկա են եղել 12900 երկրպագուներ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը հյուրընկալում է 14 403 հանդիսական:

Մարտի 26-ին անցկացված հանդիպման ամենաէժան տոմսերի գինը 1000 դրամ էր, իսկ ամենաթանկը՝ 9000: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին (Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ) հնարավոր էր ձեռք բերել 1000 դրամով:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Երկրորդ տուրից հետո J խումը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 6 միավոր: Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան հավաքել են 4-ական միավոր, Ֆինլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնն ու Հայաստանի հավաքականը կրել են 2-ական պարտություն:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։