Ռամոսը կրկնել է Կասիլյասի ռեկորդն Իսպանիայի հավաքականում

15:10   27 մարտի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Մալթայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում 121-րդ հաղթանակն է տարել ազգային թիմի կազմում:

Այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալի» ավագը կրկնել է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: 121 հաղթանակի համար Կասիլյասից պահանջվել է 197 հանդիպում, իսկ 32-ամյա Ռամոսից՝ 162, փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Իկեր Կասիլյասն Իսպանիայի հավաքականում խաղացել է 2000-2016-ը: Ռամոսն ազգային թիմում հանդես գալիս է 2005-ից:

Մալթայի հավաքականի դեմ խաղում իսպանացիները 2:0 հաշվով հաղթել էին Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի դուբլի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։