13:06 26 մարտի, 2019Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ նախօրեին այցելել էր Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել ակադեմիայով, ծանոթացել է պայմաններին ու ենթակառուցվածքներին:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը հանդիպել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի եւ ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղին:
ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հանդիպման ֆոտոշարքը:
Հայաստան - Ֆինլանդիա խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.