Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր համազգեստով. Թիմի հայտացուցակը եւ թիմային լուսանկարը (ֆոտո)

11:40   26 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են թիմերի մարզաշապիկների գույները, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր համազգեստով, իսկ հյուրերը՝ սպիտակ:

Ֆինլանդիայի դեմ խաղին Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ: Հայտացուցակից դուրս են մնացել բելառուսական «Լուչի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը եւ այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է նաեւ Հայաստանի հավաքականի թիմային լուսանկարը, որն արվել է այս հավաքի ընթացքում:

Հայաստան - Ֆինլանդիա խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։