#Corner․ Ամենահետաքրքիրը՝ Սարաեւոյից, Բոսնիա - Հայաստան խաղի շուրջ

09:09   26 մարտի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 23-րդ թողարկումը #CornerOnTour ձեւաչափով Սարաեւոյից։

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 23-ին Սարաեւոյում 1։2 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի կազմում գոլը ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի հետ Սարաեւո մեկնած #Corner-ը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ Բոսնիայից երկրպագուների եւ լրագրողական տեսանկյուններից։

Ֆանատների կյանքը բալկանյան երկրում, շրջագայություն Սարաեւոյի տպավորիչ վայրերով, նախախաղային մարզում, ասուլիս, ամեն ինչ խաղի մասին, հարցազրույցներ Յուրա Մովսիսյանի եւ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի հետ՝ այս ամենը մեր հետաքրքիր ռեպորտաժում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։