Կիլիան Մբապեն «Ռեալից» ակնկալում է 15 միլիոն եվրո աշխատավարձ

16:35   25 մարտի, 2019

ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» ակնկալում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ, հաղորդում է L'Equipe-ը։

Արքայական ակումբում այս պահին չեմ պատրաստվում այդքան բարձր աշխատավարձ առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստին։ «Ռեալում» այժմ ամենաբարձր վարձատրությունն ունի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 14 միլիոն եվրո։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ստանում է 11 միլիոն, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ 10-ական միլիոն։

Կիլիան Մբապեն անցած տարի ունեցել 24,7 միլիոն եվրոյի ընդհանուր եկամուտ։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։