Մեսին չի մասնակցի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղին

18:55   24 մարտի, 2019

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի մասնակցի ազգային թիմի առաջիկա ընկերական խաղին Մարոկկոյի հավաքականի դեմ։ Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջը հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվողը աճուկային վնասվածք ունի։

Ձախ ազդրի վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի նաեւ հենակետային կիսապաշտպան Գոնսալո Մարտինեսը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Արգենտինայի հավաքականը Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում 1։3 հաշվով պարտվել էր Վենեսուելայի թիմին։ Մեսին անցկացրել էր ամբողջ հանդիպումը՝ 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ խաղալով ազգային թիմում։

Մարոկկո – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Մարոկկոյի Տանժեր քաղաքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։