Ռակիտիչ․ Շնորհակալ եմ Մոուրինյոյին գնահատականի համար

13:20   24 մարտի, 2019

«Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը շնորհակալություն է հայտնել «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը նրան որակել էր «աշխարհի ամենաչգնահատված ֆուտբոլիստներից մեկը»։

«Ես շնորհակալ եմ Մոուրինյոյին այդպիսի խոսքերի համար, նա աշխարհի լավագույն փորձագետներից մեկն է։ Չգիտեմ՝ հայրս երբեւէ ինձ այդպիսի բան ասել է, թե ոչ։ Շատ հաճելի է լսել։ Հույս ունեմ, որ Մոուրինյոն շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է AS-ը։

Մարտի 24-ին Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում կխաղա Հունգարիայի թիմի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։