Թիերի Անրին՝ Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն օտարերկրացի խաղացող

12:37   24 մարտի, 2019

Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերին Անրին ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն օտարերկրացի խաղացող երկրպագուների քվեարկության արդյունքում, հաղորդում է BBC-ն։

Անրին ստացել է ձայների 45 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Էրիկ Կանտոնան՝ 12 տոկոս։ Եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն՝ 8 տոկոս։

Անրին «Արսենալում» հանդես է եկել 1999-2007 թվականներին, Պրեմյեր լիգայի 258 խաղում խփել է 175 գոլ, դարձել Անգլիայի կրկնակի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։