00:31 24 մարտի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում հյուրընկալվել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում խաղից առաջ հուշանվեր ստացավ իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, որը 100-րդ հանդիպումն էր անցկացնում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի կազմում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընտրել է 4-2-3-1 տակտիկական սխեման:
Սկզբնամասում խաղի մեկնարկը բարձր չէր: Բոսինացիները վերահսկում էին գնդակը, իսկ Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով եւ սպասում իր շանսին: Հայկական թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց չորրորդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը 11 մետրանոց նշակետի մոտից չկարողացավ հարվածել գնդակին: Բոսնիացիները հյուրերի դարպասին լրջորեն սպառնացին 12-րդ րոպեին, երբ Արամ Հայրապետյանը հյուրերին գոլից փրկեց Էդին Վիշչայի հարվածից հետո: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ավելացնում էր վստահությունը եւ ոչ շատ հաճախ մրցակցի գրոհներին պատասխանում էր հակագրոհներով: Բոսնիացիներն ավելի շատ էին գրոհում, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում:
Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գրոհների հիմնական կազմակերպիչ Միրալեմ Պյանիչն աննկատ էր խաղակեսի սկզբնամասում, իսկ նրա կողքին հաճախ հայտնում էր ենթահարձակվողի դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը: 26-րդ րոպեին վտանգավոր ստացվեց դաշտի տերերի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումը, որից հետո Արամ Հայրապետյանը դարձյալ վստահ գործեց Միրալեմ Պյանիչի հարված-փոխանցումից հետո: Հայաստանի հավաքականը գոլից փրկվեց 33-րդ րոպեին, երբ բոսնիացիների իրացրած անկյունային հարվածից հետո գնդակը շատ մոտ էր դարպասում հայտնվելուն: Այնուամենայնիվ, նշանակվեց եւս մեկ անկյունային հարված, որը դաշտի տերերն ավարտեցին գոլով: Գլխի հարվածով աչքի ընկավ իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Ռադե Կրունիչը՝ 1:0: Առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի հավաքականն ընդհանրապես չէր գրոհում ձախ եզրով, որտեղ խաղում էր Գեւորգ Ղազարյանը: Հայկական թիմը հիմնականում փորձում էր գրոհել աջ եզրով ու կենտրոնով, որտեղ մրցակիցը հաճախ Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը խափանում էր կանոնների խախտումով: Հյուրերը մրցակցի դարպասին առաջին հարվածը կատարեցին 40-րդ րոպեին, սակայն Ալեքսանդր Կարապետյանի հարվածը վտանգավոր չստացվեց: Բոսնիացիները եւս չեն շտապում բարձր տեմպ հաղորդել խաղին, իսկ խաղակեսի վերջնամասում կորցրին իրական գոլային պահ: Հարվածային դիրքում հայտնվել էր Էդին Ջեկոն, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:
J խմբում Իտալիայի հավաքականն ընդունել է Ֆինլանդիային եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով, Լիխտենշտեյն - Հունաստան խաղի ավելացված րոպեներին գոլ խփեցին հույները։
Ընդմիջում է։
Եվրո-2020․ ընտրական փուլ, J խումբ, առաջին տուր, առաջին խաղակես
Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան՝ 1։0
Ռադե Կրունիչ, 33
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։
Բոսնիա-Հերցեգովինա․ Իբրահիմ Շեհիչ, Էլդար Չիվիչ, Էրվին Ժուկանովիչ, Էրմին Բիչակչիչ, Դարկո Տոդորովիչ, Ռադե Կրունիչ, Մուհամեդ Բեշիչ, Միրալեմ Պյանիչ, Գորան Զակարիչ, Էդին Վիշչա, Էդին Ջեկո։
Իտալիա – Ֆինլանդիա՝ 1։0 (տեսանյութ)
Նիկոլո Բարելա, 7
Լիխտենշտեյն – Հունաստան՝ 0։1
Կոստաս Ֆորտունիս, 45+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.