13:07 23 մարտի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Սարաեւոյում կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։
Բոսնիացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,40 գործակցով։ Հայաստանի հաղթանակի գործակիցը 9,00 է, ոչ ոքին՝ 4,70։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բոսնիայի թիմը 35-րդն է, Հայաստանը Մավրիտանիայի հետ կիսում է 101-րդ տեղը։
Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատում է 40,43 միլիոն եվրո, Բոսնիայի թիմիմ խաղացողներինը՝ 165,55 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.