Բոսնիացիների հավանական մեկնարկային կազմը Հայաստանի հավաքականի դեմ խաղում

10:40   23 մարտի, 2019

Ներկայացնում ենք ֆուտբոլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղում, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Բոսնիա-Հերցեգովինա. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր», Թուրքիա), Սամիր Մեմիշեւիչ («Գրոնինգեն», Հոլանդիա), Էրվին Զուկանովիչ («Ջենոա», Իտալիա), Էրմին Բիչակչիչ («Հոֆենհայմ», Գերմանիա), Էլդար Ցիվիչ («Սպարտա», Չեխիա), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս», Իտալիա), Մոհամեդ Բեսիչ («Միդլսբրո», Անգլիա), Հարիս Դուլեւիչ («Դինամո», Դրեզդեն, Գերմանիա), Էդվին Վիշցա («Իստանբուլ», Թուրքիա), Կենան Կոդրո («Աթլետիկ», Իսպանիա), Էդին Ջեկո («Ռոմա», Իտալիա):

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։