ՖԱՖ-ը հրավիրում է միասնական երթի

11:16   23 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հայ երկրպագուներին հրավիրում է միասնական երթի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումից առաջ։

Մարտի 26-ին, ժամը 21։00-ին Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի թիմին։

Երկրպագուների միասնական երթը կմեկնարկի 17։30-ին Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։