Հենրիխ Մխիթարյանի հարցը՝ հայ երկրպագուներին

00:30   23 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղին ընդառաջ գրառում է արել սոցիալական ցանցերում՝ դիմելով հայ երկրպագուներին։

«Մենք պատրաստ ենք վաղվա դիմակայությանը, իսկ դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.