Ուեյն Ռունի․ «Լիվերպուլի» չեմպիոնությունը ինձ համար կլինի մղձավանջ

00:23   22 մարտի, 2019

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ծանր ապրումներ կունենա, եթե Անգլիայի ընթացիկ առաջնությունն ավարտվի «Լիվերպուլի» չեմպիոնությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լիվերպուլի «Էվերտոնի» նախկին խաղացողը ցանկանում է չեմպիոնական մրցավազքում հաղթող տեսնել «Մանչեսթեր Սիթիին»։

«Լավ է, երբ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» չեմպիոնական պայքարի ժամանակ, ես հայրենիքից շատ հեռու եմ։ Հույս ունեմ, որ կհաղթի մանչեսթերյան թիմը։ Չեմ կարող հանգիստ վերաբերվել «Լիվերպուլի» տոնախմբությանն ու ակումբի երկրպագուների ուրախությանը։ Դա «Էվերտոնի» յուրաքանչյուր ֆանատի մղձավանջն է։

Հիշում եմ՝ ինչպես 2005-ին նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգայում։ «Լիվերպուլի» երկրպագուները մինչեւ հիմա խոսում են այդ մասին։ Եթե Պրեմյեր լիգայում հաղթի «Լիվերպուլը», նրանք դա կհիշեն եւս 10-15 տարի»,- Ռունիի խոսքը մեջբերում է Talk Sport-ը։

Հիշեցնենք, որ 33–ամյա Ռունին անցած ամռանն է «Էվերտոնից» տեղափոխվել «Դի Սի Յունայթեդ», բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։