«Յուվենտուսը» Ռոնալդուի պատճառով չի մեկնի ԱՄՆ

13:47   21 մարտի, 2019

Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը շրջագայության կմեկնի Ասիա, թեեւ իտալական ակումբի ուղղությունն ավանդաբար եղել է ԱՄՆ-ն։

Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական խաղարկության կազմակերպիչները որոշել են այս տարի «Յուվենտուսին» հրավիրել Չինաստանում եւ Սինգապուրում կայանալիք խաղերին։

Պատճառը թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ԱՄՆ-ում ընթացող հետաքննությունն է բռնաբարության գործով, հաղորդում է New York Times-ը։ ԱՄՆ-ում Ռոնալդուն կարող է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ 2018թ․ աշնանը ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ 2009 թվականին Լաս Վեգասում Ռոնալդուն բռնաբարել է իրեն։ Ֆուտբոլիստի դեմ գործ է հարուցվել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։