Եվրո-2020. Մեկնարկում է ընտրական մրցաշարը

10:10   21 մարտի, 2019

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կմեկնարկի մարտի 21-ին: Առաջին խաղային օրը կանցկացվեն C, E, G, I խմբերի հանդիպումները:

J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի մարտի 23-ին՝ Սարաեւոյում հյուրընկալվելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմին: J խմբում են նաեւ Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Ընտրական մրցաշարը կավարտվի 2020թ. մարտի 31-ին:

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

C խումբ

Հոլանդիա – Բելառուս՝ 23:45-ին (Երեւանի ժամանակով)

Հյուսիսային Իռլանդիա – Էստոնիա՝ 23:45

E խումբ

Խորվաթիա – Ադրբեջան՝ 23:45

Սլովակիա – Հունգարիա՝ 23:45

G խումբ

Ավստրիա – Լեհաստան՝ 23:45

Իսրայել – Սլովենիա՝ 23:45

Մակեդոնիա – Լատվիա՝ 23:45

I խումբ

Ղազախստան – Շոտլանդիա՝ 19:00

Կիպրոս - Սան Մարինո՝ 21:00

Բելգիա – Ռուսաստան՝ 23:45



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.