«Ռայո Վալյեկանոն» վերադարձրեց նախկին գլխավոր մարզիչին

23:08   20 մարտի, 2019

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Պակո Խեմեսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

48-ամյա մասնագետը փոխարինել է Միչելին, որը պաշտոնանկ էր արվել այս շաբաթ։

Խեմեսը «Ռայո Վալյեկանոն» գլխավորել է 2012-2016 թվականներին։ Իսպանացի մասնագետի նախորդ ակումբը «Լաս Պալմասն» էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։