«Բավարիան» պայմանագիր է կնքել «Աթլետիկոյի» աշխարհի չեմպիոն խաղացողի հետ

22:48   20 մարտի, 2019

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» պայմանագիր է կնքել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսի հետ, որը մյունխենյան ակումբ կտեղափոխվի ամռանը, հաղորդում է Foot Mercato-ն։

«Բավարիան» 23-ամյա ֆրասնիացի խաղացողի համար արդեն 40 միլիոն եվրո է փոխանցել իսպանական ակումբին, եւս 40 միլիոն եվրո կփոխանցի ամռանը։

Լուկաս Էրնանդեսը «Աթլետիկոյի» սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2014թ․ դեկտեմբերին։ Ֆրանսիայի հավաքականում Էրնանդեսն առաջին խաղն անցկացրել է 2018թ․ մարտին, իսկ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունում ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։