Էդգար Բաբայան․ Բոսնիայի դեմ խաղը շատ դժվար կլինի

20:10   20 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը պատմել է, թե ինչ սպասումներ ունի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղից։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ։

«Հիմա լավ մարզավիճակում եմ։ Եթե շանս ստանամ, կփորձեմ ինձ դրսեւորել լավագույն կողմերով։

Բոսնիայի դեմ խաղը շատ դժվար կլինի, բայց հույս ունեմ, որ ճիշտ խաղալու դեպքում, մենք կվերցնենք երեք միավոր։ Շատ են սպասումները մեզնից։ Վստահ եմ, որ կարդարացնենք՝ գոլ խփել, հաղթանակ տանել»,- ասել է Էդգար Բաբայանը ՀՖՖ մամուլի ծառայությանը։

Հայաստանի հավաքականը Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։