Պոգբա․ Իհարկե, ցանկանում ենք, որ Սուլշերը մնա

18:42   20 մարտի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը հաստատվի անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Մինչեւ մրցաշրջանի ավարտը Սուլշերը կլինի պաշտոնակատարի կարգավիճակում։

«Արդյունքները գերազանց են, մենք վերադարձել ենք լավագույն քառյակ։ Սուլշերի հետ ունեմ գերազանց հարաբերություններ։ Այդպես է բոլոր խաղացողների մոտ։ Երբ խաղացողները գոհ են, նրանք ցանկանում են այդպես էլ շարունակել։ Սուլշերն արժանի է այս տեղին։ Նա գիտի ամեն ինչ թիմի մասին։ Դա մեզ տալիս է խաղալու ազատություն եւ ֆուտբոլը վայելելու հնարավորություն, որը մենք կորցրել էինք»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, թե Պոգբան ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե անգլիական ակումբը չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր։

25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու լուրջ մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»: Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։