Աշոտ Կարապետյանը եւս 2 մեդալ է նվաճել Թուրքիայում

17:10   20 մարտի, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը եւս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող լեռնադահուկային սպորտի մրցաշարի հսկա ոլորավայրէջքում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 20-ին կայացած մրցմանը հայ լեռնադահուկորդն առաջատարին զիջել է 2.39 վայրկյան, իսկ արծաթե մեդալակրին՝ 1.74 վայրկյան: Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջքում երրորդ տեղն էր գրավել նաեւ մարտի 19-ին:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 13-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 19-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 25-րդ:

Հայ լեռնադահուկորդները մարտի 16-17-ը Թուրքիայում հանդես էին եկել նաեւ ոլորավայրէջքում: Լավագույն արդյունքը դարձյալ ցուցադրել էր Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։