Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան խաղը կսպասարկեն դանիացի մրցավարներ

14:25   20 մարտի, 2019

Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ու Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմումը կսպասարկեն դանիացի մրցավարներ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Յակոբ Կելետը, որին եզրերում կօգնեն Լարս Հումելգրադը եւ Հեյնե Սորենսենը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։