Մոուրինյո. Այս ամիսները տրամադրեցի վերալիցքավորվելուն

13:48   20 մարտի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ մտադիր է մարզչական աշխատանքի վերադառնալ ամռանը:

«Արդեն 3 ամիս չեմ զբաղվում մարզչական աշխատանքով, սակայն պատրաստվում եմ վերսկսել կարիերաս: Երբ դու ամբողջությամբ ֆուտբոլի մեջ ես, չունես քո վրա ծախսելու ժամանակ: Միշտ լինում են խաղեր, տեսանյութեր, վերլուծություններ: Այս ամիսները ծախսեցի վերալիցքավորվելու վրա: Սա յուրահատուկ մասնագիտություն է, եւ ինձ դուր է գալիս աշխատել այսպիսի ռեժիմով: Ցանկանում եմ մարզչական աշխատանքի վերադառնալ հունիսին՝ հաջորդ մրցաշրջանից առաջ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։