NBA. Հարդենի պատմական նվաճումն ու օրվա լավագույն դրվագները

11:58   20 մարտի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» 121:105 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ատլանտայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 31 միավոր: Հարդենը NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 30 եւ ավելի միավոր է հավաքում բոլոր՝ 29 մրցակիցների դեմ խաղերում, հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ատլանտա» - «Հյուսթոն»՝ 105:121 (25:25, 22:28, 25:31, 33:37)

«Մինեսոտա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 107:117 (27:30, 20:29, 28:32, 32:26)

«Միլուոկի» - «Լեյքերս»՝ 115:101 (35:24, 26:34, 38:26, 16:17)

«Շառլոտ» - «Ֆիլադելֆիա»՝ 114:118 (30:31, 29:31, 30:23, 25:33)

«Սակրամենտո» - «Բրուքլին»՝ 121:123 (38:25, 28:33, 37:20, 18:45)

«Կլիպերս» - «Ինդիանա»՝ 106 : 97 (25:16, 30:33, 34:26, 17:22)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։