ՄԼՍ. Ուեյն Ռունին՝ շաբաթվա լավագույն խաղացող

21:45   19 մարտի, 2019

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ճանաչվել է հյուսիսամերիկյան ՄԼՍ–ի շաբաթվա լավագույն խաղացողը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երրորդ տուրում «Դի Սի Յունայթեդը» 5։0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոլթ Լեյքին», Ռունին ձեւակերպել էր առաջին հեթ–տրիկը։

Հիշեցնենք, որ 33–ամյա Ռունին անցած ամռանն է Լիվերպուլի «Էվերտոնից» տեղափոխվել «Դի Սի Յունայթեդ», բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։