Ամենահարուստ անգլիացին ցանկանում է գնել «Չելսին»

17:53   19 մարտի, 2019

Անգլիացի գործարար Ջիմ Ռեդքլիֆը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը, որի ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վաճառքից ակնկալում  է 2.2 միլիարդ եվրո։ Անգլիայի ամենահարուստ մարդը ցանկանում  է սակարկել եւ համաձայնության հասնել ավելի ցածր գնի վերաբերյալ, քանի որ առաջիկայում նախատեսված է ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցումը։

Forbes վարկանիշային աղյուսակում 66–ամյա Ռեդքլիֆը 110–րդ տեղում է (13.1 միլիարդ դոլար) եւ երեք տեղ է զիջում Աբրամովիչին։ Ռեդքլիֆը Ineos նավթաքիմիական ընկերության հիմնադիրն է։ Նրան է պատկանում շվեյցարական «Լոզան» ֆուտբոլային ակումբը, խճուղային հեծանվավազքի Team Sky բրիտանական թիմը։

Աբրամովիչը «Չելսին» ձեռք է բերել 2003–ին։ Այս ընթացքում թիմը հինգ անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։