Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել պատրաստվել Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:
Մարտի 19-ին Հայաստանի հավաքականը սկսել է հավաքն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ թիմին չեն միացել գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը եւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որոնք Երեւան կժամանեն մարտի 19-ի երեկոյան:
Մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, հավաքականն առաջին մարզումը կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ Հայաստանի հավաքականը կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում, իսկ Ֆինլանդիային կընդունի մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։