ԱԱ. Անաստասիա Գալուստյանը հանդես կգա 15-րդը

15:41   19 մարտի, 2019

Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 20-ին մեկնարկելիք գեղասահքի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել կանանց մենասահքի վիճակահանությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում հանդես կգա 15-րդը: Մարտի 20-ին կայանալիք մրցմանը կմասնակցեն 40 մարզուհիներ, 24 լավագույնները կնվաճեն եզրափակիչի ուղեգիր:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին:

Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։