NBA. Լեգենդար Դիրկ Նովիցկին՝ օրվա գլխավոր աստղ

13:35   19 մարտի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 105:111 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դեմար Դեռոզանը, որը «Սան Անտոնիոյի» կազմում վաստակել է 26 միավոր: «Գոլդեն Սթեյտից» ամենաարդյունավետը Ստիվեն Կարին էր՝ 25 միավոր:

«Դալասի» գերմանացի խաղացող Դիրկ Նովիցկին 8 միավոր է հավաքել «Նոր Օրլեանի» դեմ խաղում (125:129) եւ 6-րդ տեղ բարձրացել NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում: 40-ամյա Նովիցկին միավորների քանակը հասցրել է 31 424-ի եւ շրջանցել լեգենդար Ուիլտ Չեմբերլենին (31 419 միավոր): NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում նրան գերազանցում են միայն Քարիմ Աբդուլ-Ջաբարը (38 387 միավոր), Կարլ Մելոունը (36 928), Կոբի Բրայանտը (33 643), Լեբրոն Ջեյմսը (32 439) եւ Մայքլ Ջորդանը (32 292):

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Դիրկ Նովիցկին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 111:105 (25:25, 33:22, 24:31, 29:27)

«Դալաս» – «Նոր Օրլեան»՝ 125:129 (լրացուցիչ ժամանակում) (34:28, 25:21, 20:35, 31:26, 15:19)

«Ֆինիքս» – «Չիկագո»՝ 101:116 (20:34, 23:22, 30:30, 28:30)

«Պորտլենդ» – «Ինդիանա»՝ 106:98 (28:31, 27:17, 33:24, 18:26)

«Վաշինգտոն» – «Յուտա»՝ 95:116 (24:31, 21:26, 26:34, 24:25)

«Քլիվլենդ» – «Դետրոյտ»՝ 126:119 (25:32, 35:29, 27:27, 39:31)

«Տորոնտո» – «Նյու Յորք»՝ 128:92 (38:29, 35:25, 28:15, 27:23)

«Բոստոն» – «Դենվեր»՝ 105:114 (22:24, 30:31, 28:25, 25:34)

«Օկլահոմա» – «Մայամի»՝ 107:116 (25:27, 30:31, 20:28, 32:30)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։