Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն (ֆոտո)

13:08   19 մարտի, 2019

92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը: Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։