Մատիչ․ Մեզ սպասվում է 8 եզրափակիչ

23:49   18 մարտի, 2019

Ցանկանում եմ, որ Սուլշերը մնա, նա հրաշալի մարզիչ է, շատ դրական է տրամադրված, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը՝ խոսելով թիմի գլխավոր մարզիչի նորվեգացի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերի մասին։ 30-ամյա սերբ ֆուտբոլիստը մեկնաբանել է անգլիական թիմի երկու անընդմեջ պարտությունները։

«Մենք ամեն ինչ կվերլուծենք, որպեսզի հասկանանք մեր սխալները։ Ես վստահ եմ, որ մարզիչը կշտկի դրությունը, եւ մենք կսկսենք ավելի լավ խաղալ։ Տեսնենք, թե ինչ կլինի հավաքականների հանդիպումներից հետո։ Այդ խաղերից հետո ակումբի առաջին հանդիպումը շատ ծանր է լինում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գրեթե բոլոր խաղացողները մեկնում են հավաքականներ։

Մեր գլխավոր նպատակը Պրեմյեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելն է։ Պետք է առավելագույնը ցուցադրենք, որպեսզի հասնենք այդ նպատակին։ Պրեմյեր լիգայում մնացել է 8 հանդիպում, կա նաեւ Չեմպիոնների լիգա։ «Չելսին», «Արսենալը» եւ «Տոտենհեմը» նույնպես ջանք չեն խնայի։ Մեզ սպասվում է 8 եզրափակիչ»,- Մատիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմյեր լիգայի 30 խաղից հետո երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 61, «Արսենալը»՝ 60, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 58, «Չելսին»՝ 57 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։