«Միլանի» ֆուտբոլիստները ներողություն են խնդրել «Ինտերի» դեմ խաղում բախման համար

16:45   18 մարտի, 2019

«Միլանի» կիսապաշտպաններ Լուկաս Բիլիան ու Ֆրանկ Կեսյեն վիճել են «Ինտերի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում: Միլանյան դերբիի ժամանակ նրանք բախվել են պահեստայինների նստարանին: Վեճին միջամտել են «Միլանի» ֆուտբոլիստները, փոխանցում է Football Italia-ն:

Այդ խաղում Ֆրանկ Կեսյեն փոխարինվել էր 69-րդ րոպեին, իսկ Լուկաս Բիլիան այդ պահին պահեստայինների նստարանին էր: Հանդիպումից հետո 2 ֆուտբոլիստները ներողություն են խնդրել իրենց վարքի համար:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթել էր 3:2 հաշվով եւ, շրջանցելով «Միլանին», 53 միավորով բարձրացել երրորդ տեղ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հետ է 2 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։