Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 3:1 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ: Դաշտի տերերից խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ երկրորդ խաղակեսում 11 րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան (տեսանյութ):
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լիլի» նկատմամբ: ՊՍԺ-ն նաեւ մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Մարսելը» 47 միավորով չորրորդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
ՊՍԺ - «Մարսել»՝ 3:1
Կիլիան Մբապե, 45+2, Անխել Դի Մարիա, 55, 66 – Վալերի Ժերմեյն, 46
Հեռացում՝ Ստիվ Մանդանդա, 62 («Մարսել»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։