Զիդանի վերադարձի խաղը հաղթական էր «Ռեալի» համար (տեսանյութ)

21:08   16 մարտի, 2019

Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը ֆրանսիացի մասնագետի վերադարձից հետո։ Արքայական թիմը Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

62-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Իսկոն։ 77-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը։

«Ռեալը» 54 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից», որն անցկացրել է 27 խաղ։ «Սելտան» 18-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2։0 (տեսանյութ)

Իսկո, 62, Գարեթ Բեյլ, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։